Գլխավոր / Հայաստան / 4 տարի անց. նոր գիրք Հրանտ Դինքի սպանության մասին

4 տարի անց. նոր գիրք Հրանտ Դինքի սպանության մասին

Լրագրող Ադեմ Յավուզ Արսլանի հեղինակած նոր գիրքը կարող է լույս սփռել Հրանտ Դինքի սպանության հետ կապված որոշ անհայտ կողմերի վրա: Հիշեցնենք, որ վաղը լրանում է թուրքերեն և հայերեն լեզուներով Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Հրանտ Դինքի սպանության 4-րդ տարելիցը:

Timaş հրատարակչությունում լույս տեսած Արսլանի «Ահա այս հայը: «Դինք» ծրագրի ծածկագրերը» գիրքում ներկայացված են մի շարք փաստեր, որոնք ապացուցում են, որ սպանությունն ի սկզբանե ծրագրավորված էր որոշ ստվերային ուժերի կողմից:

«Այս հանցագործությունը չէր իրականացվել պարզապես մի քանի ուլտրաազգայնականների կողմից, այլ րոպեական ճշգրտությամբ ծրագրվել էր հենց սկզբից որպես երկրում քաոսային իրավիճակ ստեղծելու որոշ ստվերային խմբավորումների նպատակի մի մաս»,- ասել է Արսլանը Today’s Zaman-ի հետ զրույցում` պնդելով, որ Դինքի սպանության հետազոտությունը պետք է սկսել իր գրքում ներկայացված փաստերի ուսումնասիրութունից:

Արսլանը, ով թուրքական Bugün պարբերականի թղթակից է, նշում է նաև բազմաթիվ բացթողումներ, որոնք առկա են իր հետազոտության մեջ: Գրողը մատնանշում է «Էրգենեկոն» ազգայնամոլական խմբավորման նեքաշվածությունը Դինքի սպանության գործին, ինչպես նաև պնդում է, որ սպանությունը ուլտրաազգայնականների հակաքրիստոնեական ծրագրի մեկնարկն ազդարարող փուլն էր:

Նա վստահ է, որ Դինքի սպանությունը Թուրքիան Եվրամիությունից հեռացնելու նպատակը հետապնդող շատ ավելի մեծ ծրագրի մի մաս էր: Գրողը նաև ընդգծում է, որ լրագրողի մահը կապված է 2007 թվականին Մալաթիայում 3 քրիստոնյաների դաժան սպանության հետ:

Լուսանկարում` Հրանտ Դինքի սպանությունից հետո բողոքի ցույց մասնակից

Tekali Taxi