Գլխավոր / Հայաստան / «Միկան» պարտվեց ադրբեջանական թիմին խոշոր հաշվով

«Միկան» պարտվեց ադրբեջանական թիմին խոշոր հաշվով

Երևանի «Միկան» Սանկտ Պետրեբուրգում անցնող Համագործակցության գավաթի քառորդ եզրափակիչում պարտույթւոն կրեց ադրբեջանական «Ինտերից» և դուրս մնաց հաջորդ փուլից:

Առաջին խաղակեսում խաղադաշտում հավասար պայքար էր ծավալվել մինչև 30-րդ րոպեն, սակայն 5 ընթացքում «Միկան» կորցրեց զգոնությունը և երկու գնադակ բաց թողեց: 30-րդ րոպեին տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթի արդյունքում մոտ տարածությունից «Միկայի» դարպասը գրավեց Վլադիմիր Լեվինը, իսկ 5 րոպե անց դարպասապահ Գևորգ Կասպարովի վրայով գնդակը դարպասն ուղարկեց Գիրտս Կառլսոնսը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Բաքուն ներկայացնող թիմը ևս երկու գնդակ խփեց` վերջնականապես վճռելով հանդիպման ելքը` 4:0: Գոլի հեղինակ դարձան Դմիտրի Կրուգլովն ու Գիրտս Կառլսոնսը:
Tekali Taxi