Գլխավոր / Հայաստան / Բրիտանիայում արգելել են Cola-Coca-ի գովազդը

Բրիտանիայում արգելել են Cola-Coca-ի գովազդը

Գովազդային չափանիշների բրիտանական կոմիտեն արգելել է Coca-Cola ընկերության վիտամինային արտադրանքի գովազդը, որտեղ օգտագործված է եղել «սննդարար» բառը, հաղորդում է GZT.ru-ն:

Լրագրողների տվյալների համաձայն, երեք քաղաքացիներ ընկերության կողմից արտադրվող Vitamin Water արտադրանքի վերաբերյալ բողոք են ներկայացրել Բրիտանական կազմակերպությանը, որտեղ մասնավորապես նշվում է, որ խմիչքը, որի բաղադրության մեջ 5 գդալ շաքարավազ կա, չի կարող սննդարար լինել: Նշենեք, որ կոմիտեի որոշումը շփոթմունքի մեջ է գցել արտադրող ընկերությանը:

«Մենք երբևէ չենք թաքցրել, որ մեր արտադրանքի 500 մլ լիտրանոց շշում 23 գ շաքարավազ է  պարունակվում: Այս մասին գրվել է պիտակի վրա սկսած արտադրանքի թողարկման առաջին օրվանից: Մենք չենք կարծում, որ դա նվազեցնում է վիտամինների և հանքային նյութերի օգտակարության մակարդակը»,- հայտարարել է  Coca-Cola ընկերության ներկայացուցիչը:

Tekali Taxi