Գլխավոր / Հայաստան / Երևանի քաղաքապետարանի մոտ մարդիկ աշխատանք էին պահանջում

Երևանի քաղաքապետարանի մոտ մարդիկ աշխատանք էին պահանջում

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են կամզակերպել: Նրանք դժգոհում են Քաղաքապետարանի այն որոշման դեմ, համաձայն որի Վարդանանց փողոցում արգելվել է փողոցային առևտուրը (Վարդանանց փողոցի մի հատվածում տեղակայված է սանտեխնիկայի և նորոգման համար օգտագործվող ապրանքների շուկան – Epress.am):

Մարդիկ վանկարկում էին` «Աշխատանք, աշխատանք», «Կարեն, հեռացիր» (նկատի ունեին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին): Քիչ առաջ նրանք երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի քանի րոպե կանգնեցին Կառավարության շենքի մոտ, որից հետո գնացին դեպի Մատենադարան, որտեղ պատրաստվում են միանալ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի հանրահավքին:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ: Ակցիայի մասնակիցների խոսքով` այսօր իրենց քաղաքապետարանում չեն ընդունել, և իրենք ցանկանում են դիմել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակ, ու վաղը ժամը 13:00-ին կրկին հավաքվել Քաղաքապետարանի մոտ:

Tekali Taxi