Գլխավոր / Հայաստան / Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացել են նաև Հայաստանում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացել են նաև Հայաստանում

Վրաստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

«5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է հունվարի 19-ին ժամը 13:17-ի սահմաններում` Քութաիսի քաղաքից 19 կմ հարավ»,- հաղորդել են Վրաստանի սեյսմիկ ծառայության ներկայացուցիչները:

Էպիկենտրոնում երրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: Տուժածների և ավերածությունների մասին  տեղեկություններ չեն հաղորդվում:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Սեյսմիկ ծառայության գլխավոր մասնագետ տիկին Հակոբյանը, Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում:

«Ըստ նախնական տվյալների` Գյումրիում, Վանաձորում, Տաշիրում և Ստեփանավանում գրանցվել է 3-4 բալ, իսկ մայրաքաղաք Երևանում` մինչև 3 բալ»,- ասել է Հակոբյանը:
Tekali Taxi