Գլխավոր / Հայաստան / «Առավոտ». Սասուն Միքաելյանին կարող են բա՞ց թողնել

«Առավոտ». Սասուն Միքաելյանին կարող են բա՞ց թողնել

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Առավոտին պատմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման մասին:

«Ասաց, որ հանդիպել է Սասուն Միքայելյանին: Եվ նրա առողջական վիճակը պրն Համմարբերգին էլ էր մտահոգել: Ասաց, թե այստեղ ինքը տեսնում է հնարավորություն` առողջական վիճակի կապակցությամբ նրան կարող են բաց թողնել», – ասել է Փոստանջյանը:

Իսկ այսօր Թոմաս Համմարբերգը հանդիպելու է «Արթիկ» քրեակատարողական  հիմնարկում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Երեկ ԱԺ-ում լրագրողների հարցին, թե համարում է Փաշինյանին քաղբանտարկյալ` Համմարբերգը ժպտալով պատասխանել է. «Այս հարցը ես կքննարկեմ նրա հետ»:

Tekali Taxi