Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Գյուղատնտեսության նախարարը չի՞ հիշում Հովիկ Աբրահամյանին

«Հայկական ժամանակ». Գյուղատնտեսության նախարարը չի՞ հիշում Հովիկ Աբրահամյանին

«Ես հիմա չեմ հիշում», – երեկ իր առաջին ասուլիսի ժամանակ այսպես է պատասխանել ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը «ՀԺ»-ի թղթակցի այն հարցին, թե ովքեր են «Արտֆուդ» ընկերության սեփականատերերը:

Ներկայումս գյուղատնտեսության նախարար, իսկ մինչ այդ` «Արտֆուդ» ընկերության ղեկավար Սերգո Կարապետյանին այդ հարցն ուղղելու հիմք էր ստեղծել հենց նախարարը, որն իր ասուլիսն սկսեց հավաստիացումներով, թե ինքը կողմ է «բաց և թափանցիկ» աշխատանքի: Ինչով է պայմանավորված մինչև անցած տարվա դեկտեմբերի 31-ը «Արտֆուդի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանի հիշողության այդպիսի անսպասելի կորուստը: Գուցե ճի՞շտ են այն խոսակցությունները, թե «Արտֆուդի» բաժնետոմսերի հիմնական մասը վերահսկում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այդ փաստը, ճիշտն ասած, լիովին բավարար է հիշողության կորստի համար:

Tekali Taxi