Գլխավոր / Հայաստան / Թունիսում ձերբակալել են նախկին նախագահի 33 հարազատների

Թունիսում ձերբակալել են նախկին նախագահի 33 հարազատների

Թունիսի նախկին նախագահ Զին էլ-Աբիդին բեն Ալիի 33 հարազատներ ձերբակալվել են «Թունիսի պետության դեմ հանցագործություն իրականացնելու» մեղադրանով: РБК-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է երկրի պետական հեռուստաալիքը:

Իսկ թե ովքեր են կանգնած այդ ձերբակալությունների հետևում, ինչպես նաև միջադեպի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: Եթերում ցուցադրվել են ձերբակալվածներից առգրավված ոսկե զարդեր և այլ թանկարժեք իրեր:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Թունիսում տեղի ունեցած Պետական հեղաշրջումից հետո երկրի նախագահը փախել էր Սաուդյան Արաբիա: Հունվարի 17-ին նոր կառավարություն էր կազմավորվել` Մոհամեդ Գանուշիի ղեկավարությամբ:

Tekali Taxi