Գլխավոր / Հայաստան / Հ1-ի եթերը լրացուցիչ կուսումնասիրեն խախտումների մասին նամակին պատասխանելու համար

Հ1-ի եթերը լրացուցիչ կուսումնասիրեն խախտումների մասին նամակին պատասխանելու համար

Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը 2011 թվականի հունվարի 18-ին պատասխանել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հունվարի 10-ի նամակին: Այս մասին ասված է «Ասպարեզ» ակումբի կողմից տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Ի պատասխան Ձեր 10.01.11թ. թիվ 1 դիմումի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ բարձրացված խնդիրները պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն, որոնց և ձեռնարկված միջոցառումների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»: (18.01.2011, 01-27, նամակի ավարտը)», –  նվշած է Ամալյանի նամակում:

Հիշեցնենք, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը 2011 թվի հունվարի 10-ին եւ 14-ին նամակներով դիմել էր ՀՌԱՀ նախագահին, նրան ներկայացնելով Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության համակարգում գործող Հ1 հեռուստաալիքի, համապատասխանաբար`  2010 թվի դեկտեմբերի 31-ի եւ 2011 թվի հունվարի 1-ի բոլոր հեռուստահաղորդումների գովազդային ծավալների մանրակրկիտ դիտարկման արդյունքներում նկատված մի քանի տասնյակ օրինազանցությունները ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռք առնելու խնդրանքով:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն իր հաղորդագրությունում նշել է, որ շարունակում է Հ1 հեռուստաալիքի դիտարկումը, որի եթերում առևտրային գովազդի ծավալների մասին հայտարարություններով հանդես կգա առաջիկայում` հաղորդումների մանրամասն վերծանումների ընթացքին զուգահեռ:

Tekali Taxi