Գլխավոր / Հայաստան / Վատիկանը միջամտել է Բերլուսկոնիի հետ կապված սեքս-սկանադալին

Վատիկանը միջամտել է Բերլուսկոնիի հետ կապված սեքս-սկանադալին

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի անբարո վարքի վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ:

Հիշեցնենք, որ Բերլուսկոնին կասկածվում է անչափահաս մարմնավաճառուհու հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Նա այս շաբաթ պետք է դատախազություն ներկայանա` հարցի առնչությամբ ցուցմունք տալու համար:

Վատիկանի Պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն ասել է, որ կառավարական գործիչները պետք է ավելի բարոյական կենսակերպ վարեն, հաղորդում է BBC-ն:

«Եկեղեցին կոչ է անում բոլորին, հատկապես նրանց, ովքեր հասարակության մեջ պատասխանատու դիրք են զբաղեցնում, ավելի առողջ բարոյական կանոնների հետևել` հավատարիմ արդարության և օրինականության զգացումներին»,- ասել է կարդինալը:

Պետք է նշել, որ պաշտոնական Վատիկանը շատ հազվադեպ է հանդես գալիս կառավարությանը վերաբերող քննադատական ելույթներով:

«Եթե Վատիկանը հրաժարվի աջակցել մեզ, կորած ենք»,- «Անսա» գործակալությանը հայտնել է վարչապետին մոտ կանգնած աղբյուրը:

Tekali Taxi