Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն Իշխան Զաքարյանին չի վստահում

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն Իշխան Զաքարյանին չի վստահում

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի անվստահելիների ցուցակում, տեղեկացնում է օրաթերթը:

Ըստ մեր տեղեկությունների, կադրային փոփոխությունների ընթացքում դրված է նաև նրան աշխատանքից ազատելու հարցը: Սրանում շահագրգիռ են ԱԺ ՀՀԿ խմբակցության շատ ներկայացուցիչներ ևս, քանի որ, ըստ նրանց, ՎՊ ստուգումների նպատակը հաճախ անձնական հարցերի լուծումն է հանդիսանում: Նշենք, որ ՎՊ նախագահին առաջադրում է ՀՀ նախագահը և հաստատում է ԱԺ-ն: Ամենայն հավանականությամբ, ԱԺ գարնանային նստաշրջանում, այլ կարևոր կադրային փոփոխությունների հետ միասին կքննարկվի նաև այս հարցը:

Tekali Taxi