Գլխավոր / Հայաստան / Ոստիկանները համոզեցին բողոքավորներին չգնալ նախագահական

Ոստիկանները համոզեցին բողոքավորներին չգնալ նախագահական

Այսօր փողոցային առևտուրն արգելող Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ բողոքող մարդիկ կրկին փորձ են արել հավաքվել քաղաքապետարանի շենքի դիմաց, սակայն  ոստիկանները նրանց  թույլ չեն տվել դա անել, և մարդիկ կենտրոնացել են հակառակ մայթին` Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող այգում: Այստեղ էլ ոստիկանները փորձում են ցրել մարդկանց, թույլ չեն տալիս, որպեսզի այգում կանգնած տարբեր խմբերը միանան միմյանց:

«Ցրվեք ստեղից, մեկիդ ստեղ չտենամ, ուրիշ տեղ կտանեմ», – բողոքավորներին ասել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը:

Լրագրողների հետ զրույցում ոստիկանության ներկայացուցիչ Խաչիկ Ավետիսյանն էլ ասել է, որ այսօր աշխատանքային օր չէ և որ մարդիկ կարող են երկուշաբթի օրը հավաքվել, մի քանի հոգի ընտրել, ովքեր հնարավորություն կստանան մտնել քաղաքապետարան և իրենց բողոքը ներկայացնել:

Հավաքվածները նախ որոշել էին շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր`  իրենց բողոքն այնտեղ շարունակելու, սակայն ոստիկանների հետ երկարատև զրույցներից և վերջիններիս հորդորներից հետո համաձայնեցին տեղափոխել ակցիան երկուշաբթի` ժամը 12.00-ին:

Tekali Taxi