Գլխավոր / Հայաստան / Մարդու իրավունքերը Հայաստանում` Human Rights Watch-ի աչքերով

Մարդու իրավունքերը Հայաստանում` Human Rights Watch-ի աչքերով

2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ Հայաստանի իշխանություններն այդպես էլ արդյունավետ հետաքննություն չապահովեցին և քայլեր չձեռնարկեցին իսկական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Մարտի 1-ի դեպքերի ընթացքում տասը մարդ զոհվեց, որոնցից եկուսը ոստիկան էին, ութը` ցուցարար:
Անհամաչափ ուժ գործադրելու համար դատապարտվել էր ընդամենը 4 ոստիկան: 2009 թվականի դեկտեմբերին նրանցից յուրանքանչյուրը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել և անմիջապես էլ համաներում ստացել` ընդամենը ոստիկանական աշխատանք ծավալելու արգելքով: Այս մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապահ կազմակերպության ամենամյա World Report 2011 զեկույցում:

Մյուս կողմից, մարտյան դեպքերի առնչությամբ քրեական պատասխանատվության էր ենթարկվել ավելի քան 50 քաղաքացի, որոնք ազատազրկման երկարատև ժամկետներ էին ստացել: 2009 թվականի հունիսին նրանց գերակշռող մասին համաներում էր շնորհվել, սակայն տեղի իրավապահները պնդում էին, որ քաղաքական հայացքների համար 11 ընդդիմադիր գործիչներ դեռևս բանտում են,  նշվում է զեկույցում:

Հունվարի 19-ին ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Հետագայում կալանքի ժամկետը կիսով չափ կրճատվել է: 2010 թվականի նոյեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ երկու դիմակավորված անձինք իրեն ծեծի են ենթարկել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Իշխանությունները հերքել են այս հայտարարությունը:
Զեկույցի «Խոշտանգումներ և անթույլատրելի վերաբերմունք» բաժնում կազմակերպությունը գրում է Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած Վահան Խալաֆյանի դեպքի մասին: Իրավապաշտպան կազմակերպությունը նաև նշում է YouTube կայքում տեղադրված տեսահոլովակի մասին, որում մայոր Սասուն Գալստյանը խոշտանգումների է ենթարկում երկու զինծառայողների:

Զեկույցում մեջբերվում է նաև իրավապաշտանների կարծիքն այն մասին, որ բանտարկած անձանց թվի աճի պատճառով բանտախցերում պահվում են թույլատրելիից ավելի մեծ թվով մարդիկ, ինչը, մասնավորապես, հանգեցնում է առողջական խնդիրների և մարդկանց միջև ծագող խնդիրների:

Հայաստանի մասին զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվում մամուլի ազատության խնդիրներին: Նշվում է, որ «Ա1+» հեռուստաընկերությունն արդեն 8-րդ տարին է` առանց եթերի է: Ինչ վերաբերում է Գյումրիի «Գալա TV» հեռուստաընկերությանը, ապա ներկայացվում է, որ 2010 թվականին հեռուստաալիքից գովազդատուների մեծ արտահոսք է տեղի ունեցել, որոնց վրա ճնշումներ են գործադրել տեղի իշխանությունները: 1 ամսվա ընթացքում «Գալան» կորցրել է 26 գովազդատու:

«Հավաքների ազատություն» բաժնում HRW-ն գրում է, որ մայիսի 31-ին ոստիկանությունը ուժ է կիրառել ընդդիամդիր ցուցարների նկատմամբ, ովքեր ցանկանում էին մուտք գործել Ազատության հրապարակ: Ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու, որոնք մի քանի ժամ անցկացրել են ոստիկանական բաժանմունքում: Նույն ժամանակ բերման են ենթարկվել նաև ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող  Անի Գևորգյանը, նրա եղբայրը` Սարգիս Գևորգյանը, ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը: Հայկական ԶԼՄ-ներում սկսված արշավի շնորհիվ Անի Գևորգյանին պատասխանատվության չեն ենթարկել, իսկ Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին մեղադրանք են առաջդրել:

Ընդդիմության 4 ակտիվիստներ բերման են ենթարկվել նոյեմբերի 9-ի պիկետի ժամանակ: Նրանց խոսքով` իրենք ծեծի են ենթարկվել ոստիկանության բաժնում:

Զեկույցի վերջին հատվածում անդրադարձ է կատարվում քաղաքական իրադարձություններին: Մասնավորապես, նշվում է, որ 2010թ. ապրիլին Երևանում դադարեցվել է 2009 թվականին ստորագրված Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ 2 արձանագրությունների վավերացման գործընթացը: Զեկույցում նշվում է, որ Անկարայի հետ հարաբերությունների վերականգմանը կրկին խանգարեց Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը:
Եվրամիությունը ողջունում էր Հայաստանի մտադրությունը կարգավորել հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ և մտահոգություն է հայտնում դրական գործընթացի դադարի առնչությամբ:
Tekali Taxi