Գլխավոր / Հայաստան / Սարկոզիի թեկնածությունը հանել են նախագահական ընտրություններից

Սարկոզիի թեկնածությունը հանել են նախագահական ընտրություններից

Անհայտ անձինք կոտրել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Facebook-ի էջը: Այս մասին Սարկոզին ինքն անձամբ է հայտարարել սոցիալական կայքի միջոցով:

Հակերները Սարկոզիի էջում տեղադրել են հաղորդագրություն այն մասին, որ ինքը հրաժարվում է մասնակցել 2012-ի նախագահական ընտրություններին: «Հաշվի առնելով երկրում ստեղծված բացառիկ իրավիճակը, ես` որպես գիտակից մարդ, ի սրտե որոշել եմ իմ թեկնածությունը չառաջադրել 2012-ի նախագահական ընտրություններին»,- ասվում էր ուղղագրական սխալներ պարունակող հաղորդագրության մեջ:

Բոլոր ցանկացողներին առաջարկվում էր նաև միանալ 2012 թվականի Սարկոզիի պաշտոնանկությունը սատարող խմբին:

Tekali Taxi