Գլխավոր / Հայաստան / Տաքսիստներն օգտվում են ողբերգությունից. ուղեվարձը 300-650 դոլար

Տաքսիստներն օգտվում են ողբերգությունից. ուղեվարձը 300-650 դոլար

Տաքսիստները, ովքեր աշխատում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, բարձրացրել են ուղեվարձի գները` հասցնելով այն մինչև 10-20 հազար ռուբլի (մինչև 650 դոլար): Այս մասին հաղորդում են Twitter ցանցի օգտատերերը:

Մոսկովյան տաքսիստների նման գործելաոճ է նկատվել նաև Մոսկվայում տեղի ունեցած նախորդ ահաբեկչական գործողության` Մոսկվայի մետրոներից մեկում պայթյունի ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր 16:40-ի սահմաններում պայթյուն է գրանցվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, որի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 31 մարդ, իսկ վիրավորների թիվն անցնում է 130-ից:

Tekali Taxi