Գլխավոր / Հայաստան / Նախնական տվյալներով` «Դոմոդեդովոյում» զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Նախնական տվյալներով` «Դոմոդեդովոյում» զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Խիստ նախնական տվյալներով` Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյունի հետևանքով զոհվածների թվում հայաստանցիներ չկան:

Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ լրատվամիջոցները հաղորդում են, որ «Դոմոդեդովոյում» պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, մինչդեռ Twitter-ում նշվում է, որ ականատեսների հաղորդագրությունների համաձայն` զոհերի թիվը զգալի գերազանցում է պաշտոնապես հայտարարվող թվերը: Մասնավորապես, բլոգերները` հղում կատարելով ականատեսների վկայություններին, նշում են, որ զոհերի թիվը հասնում է 70-ի:

Tekali Taxi