Գլխավոր / Հայաստան / «Դոմոդեդովոյի» ահաբեկչությունը կարող է ազգայնամոլության նոր ալիք բարձրացնել

«Դոմոդեդովոյի» ահաբեկչությունը կարող է ազգայնամոլության նոր ալիք բարձրացնել

«Դոմոդեդովոյի» ահաբեկչությունը, որը կատարվել է Ռուսաստանում վերջին շրջանում աճող ազգամիջյան բախումների ֆոնին, սպառնում է նոր զարգացումներով: Պայթյունը, որի հետևում Ռուսաստանի իրավապահ մարմինները «մեխանիկորեն» «կովկասյան հետք» են տեսնում, կարող է «սևահետույքների» նոր հետապնդումների պատճառ դառնալ, գրում է գերմանական Frankfurter Rundschau թերթը:

Այս դեքպում «կովկասյան հետքն» այդքան էլ ակնհայտ չէ, եթե այն ընդհանրապես գոյություն ունի, ասված է հոդվածում: Ռուսաստանն ունի ևս մեկ պայթյունավտանգ ներուժ` ի դեմս աջ արմատականների, ֆաշիստական գաղափարներ քարոզող երիտասարդ խմբավորումների, Չեչնիայում կոտրված երիտասարդների, ում գիտակցությունը վերափոխել են ռասիստական հայացքները:

«Դոմոդեդովոյի» ահաբեկչությունից հետո Կովկասից, Կենտրոնական Ասիայից եկածների և, ընդհանրապես, «ոչ ռուսների» հետապնդումները նոր թափ են ստանալու:

Ալեքսեյ Մալաշենկոն` Մոսկվայի Կարնեգի համալսարանից, իր հերթին, ենթադրել է, որ երեկվա ահաբեկչությունը վրեժխնդրության ակտ էր այն բոլոր ազգայնամոլական երթերի և կարգախոսների համար, որոնք հնչեցվել են Մոսկվայում անցյալ տարվա դեկտեմբերին:

Նա նաև հակված է կատարվածի համար պատասխանատվությունը դնել իշխանությունների վրա:

Tekali Taxi