Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Փաշինյանին թույլ չտվեցին նամակ ուղարկել Համմարբերգին

«Հայկական ժամանակ». Փաշինյանին թույլ չտվեցին նամակ ուղարկել Համմարբերգին

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայությամբ «Արթիկ» ՔԿՀ պետ Վարդան Սարգսյանին հանձնել է դիմում ու դրան կից ութ հատ ծրար:

Դիմումը հասցեագրված է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, իսկ նամակները` «ՀԺ»-ին: Թովմասյանն օրերս իր ասուլիսում առաջարկել էր, որ Փաշինյանը «ՀԺ»-ին հասցեագրված նամակներն իրեն ուղարկի` խոստանալով դրանք անձամբ փոխանցել հասցեատիրոջը: Երեկ ծրարները «ՀԺ»-ն դեռ չէր ստացել: Հայտնի չէ, թե արդյոք դրանք հասե՞լ են Թովմասյանին: Նիկոլ Փաշինյանը նաև նամակ է գրել Թոմաս Համմարբերգին, որը, սակայն, երեկ դեռ չէր կարող հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին: Այստեղ, ակնհայտորեն օգտվելով միջազգային մակարդակի վկաների բացակայությունից, կրկին հրաժարվել են ծրարը վերցնել: Փաշինյանը երեկ փորձել է իր կնոջը փոխանցել Համմարբերգին հասցեագրված նամակը, որ կինն այն ուղարկի հանձնակատարին, սակայն դա ևս չի հաջողվել, քանի որ մինչ տեսակցության սենյակ մտնելը ՔԿՀ աշխատակիցները խուզարկել են Նիկոլ Փաշինյանին և վերցրել այն:

Tekali Taxi