Գլխավոր / Հայաստան / ՀՀ գլխավոր դատախազի ու զինդատախազի հակասությունները

ՀՀ գլխավոր դատախազի ու զինդատախազի հակասությունները

Հազիվ 10 օր է անցել Գևորգ Կոստանյանի` ՀՀ զինդատախազ նշանակվելուց, սակայն նրա և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջև արդեն հակասություններ են առաջացել, գրում է «Հրապարակը»:

Օրաթերթի տեղեկություններով, գլխավոր դատախազի տեղակալ Կոստանյանն օրեր առաջ մտել է գլխավոր դատախազի կաբինետ, հեռախոսը զնգացել է, դատախազն առաջարկել է նրան դուրս գալ ընդունարան, հեռախոսը թողնել այնտեղ, նոր մտնել: Կոստանյանը դուրս է եկել ու այլևս չի վերադարձել: Հետո արդեն անհանգստացել է Հովսեփյանը, մի քանի անգամ զանգել է Կոստանյանին, սակայն վերջինս չի պատասխանել իր վերադասի զանգերին: Ըստ դատախազության աշխատողների, երկուսն էլ փորձում են իրենց «դիրքը դնել»:

«Հրապարակի» հաղորդմամբ` այս հակասություններից հատկապես անհանգստացած է Կոստանյանի հայրը` Շենգավիթ դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, որին դատախազությունը, եթե ուզենա` կարող է շատ հարցերում նեղել:

Tekali Taxi