Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանցիների հետ զանգվածային ծեծկռտուքից հետո ռուս աղջիկ է կորել

Ադրբեջանցիների հետ զանգվածային ծեծկռտուքից հետո ռուս աղջիկ է կորել

Հունվարի 24-ին Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների և ֆուտբոլային ֆանատների միջև ծագած զանգվածային ծեծկռտուքից հետո միջադեպի ականատես Դարյա Շիշկինա անունով աղջկա հարազատները չեն կարողանում գտնել նրան:
Պաշտոնական տվյալների համաձայն` աղջիկը չի ձերբակալվել: Ամենայն հավանականությամբ, նրան ներքին գործերի բաժին են հրավիրել` վկայություն տալու նպատակով, քանի որ աղջիկը տեսել է ծեծկռտուքի հրահրման պահը և կարող էր տեղեկացնել ոստիկանությանը, թե որն էր պատճառը: Սակայն ներկայումս պարզ չէ, թե որտեղ է գտնվում աղջիկը և ինչու կապ չի հաստատում հարազատների հետ:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Սանկտ Պետերբուրգի հարավային հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մոտ 20 մարդ էր ձերբակալավել, այդ թվում` 8 ադրբեջանցի: Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ, իրենց տվյալների համաձայն, մի խումբ երիտասարդներ կոնֆլիկտի մեջ են մտել ադրբեջանցու հետ, ով վիրավորել էր մեկ հոգու: Ավելի ուշ ծեծկռտուքին միացել են նոր մարդիկ: Զանգվածային բախումը հնարավոր է եղել կանխել:

Ծեծկռտուքի հետևանքով տուժել է 2 մարդ` մեկը դանակահարվել է, մյուսը վիրավորվել է ատրճանակից: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն` բախումը նախապես էր ծրագրվել: Չի բացառվում, որ այս միջադեպը կապված է «Սպարտակի» սպանված երկրպագու Եգոր Սվիրիդովին նվիրված ակցիայի հետ:
Tekali Taxi