Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանի դեմ պատերազմը երբեք չի դադարել. այն ավելի է ուժեղանում

Ռուսաստանի դեմ պատերազմը երբեք չի դադարել. այն ավելի է ուժեղանում

Մոսկվայում ահաբեկչությունները նախապատրաստվում և իրականացվում են «ոչ թե ինչ-որ անլվա վայրենիների կողմից, որոնք պարզապես  որոշել են` «այ հիմա կգնամ ու պապիկիս վրեժը կլուծեմ, կամ սիրեցյալիս, ամուսնուս, երեխայիս:

Այնուհետև հագել են ինչ-որ տեղից գտած գոտին, երեկոյան եկել են օդանավակայան և քաշել իրենց վրա փաթաթած մետաղալարը»,- «Эхо Москвы» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է ռադոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

«Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ մեր ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դեմ և ոչ միայն, պայքարում են շատ լավ պատրաստված խմբավորումներ, որոնց թվում կան և՛ գաղափարականներ, և՛ ենթակառուցվածքով զբաղվողներ, և ՛ կատարողներ: Իսկ նրանք, ովքեր ասում են, թե ինչ-որ անգրագետ կանայք են իրականացրել այդ ամենը, կամ չեն հասկանում, թե իրականում ինչ է կատարավում, կամ պատասխանատվությունն են իրենցից գցում:

Երբ զրուցում ես երկրում բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյաների հետ, այնպիսի մարդկանց հետ, որոնք որոշումներ են կայացնում, և երբ նրանց ասում ես. «Լսի՛ր, Կովկասի առաջնորդներն արդեն իրենց այնպես են պահում, կարծես Խան լինեն», պաշտոնյաները պատասխանում են. «Սա պատերազմի բացակայության համար վճարվող գինն է: Ինչպե՞ս թե պատերազմի բացակայության: Դե իհարկե, տանկերը չեն աշխատում, «Գրադ» համակարգը չի գործում: Այս դեպքում ինչպե՞ս կարելի է որակել այն, ինչ մենք ունենք հիմա, դա պատերազմ չէ՞: Այստեղ ես բացարձակապես համաձայն չեմ նրանց հետ: Մենք պատերազմող երկիր ենք: Սյնպես, ինչպես 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ն դարձավ պատերազմող երկիր:

Ես տվյալներ եմ գտել թվերի տեսքով: 90-ականներին` սկսած 1994-ից, մենք իսկական պատերազմ էինք տանում Հյուսիսային Կովկասում, քաղաքացիական պատերազմի վիճակում  էինք գտնվում: 90-ականներին ահաբեկչության հետևանքով մահացածների թիվը կազմում էր 620 մարդ, տուժածներինը` 2002, այդ թվում` 1999 թվականին տներում 307 սպանված մարդ: Երեկվա ահաբեկչությունը չհաշված, ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը 2000 թվականից հետո 2 անգամ գերազանցում է 90-ականների ցուցանիշները: Սա վկայում է այն մասին, որ պատերազմը գնալով ուժեղանում է: Պետք է ընդամենը հասկանալ, որ պատերազմը չի դադարել», – ասել է Վենեդիկտովը:
Tekali Taxi