Գլխավոր / Հայաստան / Երկու հայ երիտասարդ տուժել են ականի պայթյունից

Երկու հայ երիտասարդ տուժել են ականի պայթյունից

Հունվարի 24-ին, ժամը 09:00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 23-ին ժամը 18.00-ի սահմաններում 1993 թ. ծնված Գևորգ Գրիգորյանը և 1987 թ. ծնված Շիրազ Ղազարյանը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղին հարակից տարածքում հայտնաբերել են ականանման առարկա, այնուհետև սկսել քարերով հարվածել, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթուն:
Այս մասին հաղորդում է Արատակարգ ալիք կենտրոնը:

Պայթյունի հետևանքով Գ.Գրիգորյանը և Շ.Ղազարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է ծանր:
Tekali Taxi