Գլխավոր / Հայաստան / Թուրքիան հերքում է. Հայկական ԱԷԿ-ը կապ չունի իրենց չափումների հետ

Թուրքիան հերքում է. Հայկական ԱԷԿ-ը կապ չունի իրենց չափումների հետ

Թուրքական լրատվամիջոցները հերքել են երեկ տարածած լուրերն այն մասին, թե իբր Արմավիրի մարզում գտնվող Մեծամորի ԱԷԿ-ից ճառագայթման արտահոսքի պատճառով Չեկմեջե միջուկային հետազոտությունների կենտրոնի և Էրզրում քաղաքի համալսարանի փորձագետները երկրի արևելյան հատվածում սկսել են հետազոտություններ իրականացնել` պարզելու համար ճառագայթման մակարդակը Թուրքիայի Արևելյան և Հարավ-Արևելյան շրջաններում` Իգդիրում, Ագրայում, Մուշում, Թունջելիում, և Շիրնակում:

Ըստ Չեկմեջե միջուկային հետազոտությունների կենտրոնի մասնագետների` իրենք իսկապես հետազոտություններ են անցկացնում 6 նահանգներում, սակայն դրանք որևէ կապ չունեն Մեծամորի ատոմակայանի հետ:

Նշենք, որ երեկ Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հերքել էր ճառագայթման արտահոսքի մասին լուրերը:

«Ճառագայթման արտահոսք չի գրանցվել: ԱԷԿ-ը նորմալ է գործում, ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է», – հայտարարել էր նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:

Tekali Taxi