Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանցին հրկիզել է իր ընտանիքը վառելիք չունենալու պատճառով

Ադրբեջանցին հրկիզել է իր ընտանիքը վառելիք չունենալու պատճառով

Ադրբեջանի գյուղերից մեկի բնակիչն ինքնասպանություն է գործել` հրկիզելով իր տունը, ընտանիքի անդամներին ու ինքն իրեն: Գյուղացին այս քայլին է դիմել ոստիկանության ճնշումների պատճառով, որոնք պահանջել են հարկ վճարել ծառերը կտրելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոն:

35-ամյա Ադալաթ Հուսեյնը մահացել է հունվարի 21-ին, իրեն հրկիզելուց մեկ օր անց:

Կնոջ ու երկու որդիների առողջական վիճակը դեռևս ծայրահեղ է համարվում: Նրանք գտնվում են Բաքվի հիվանդանոցում: Ընտանիքի դուստրը տանը չի եղել, արդյունքում նրան հաջողվել է խուսափել հրկիզումից:

Հուսեյնովի ընտանիքն ապրում էր Ադրբեջանի արևմտյան հատվածում գտնվող Զամանլի գյուղում, որտեղ գազի մատակարարում չկա: Հուսեյնովի հարազատները պատմել են, որ տեղի ոստիկանությունը պահանջում էր նրանից 1250 դոլարի չափով գումար մուծել տաքանալու նպատակով ծառահատում իրականացնելու համար:

Տարածաշրջանի անտառների պաշտպանության և վերականգնամն հիմնարկության ղեկավար Վասիֆ Նաբիևն անցյալ շաբաթ պատմել է լրատվամիջոցներին, որ Հուսեյնովը արդեն բազմիցս տուգանվել է ապօրինի անտառահատում իրականացնելու համար:

«Վերջին անգամ նա չի վճարել տուգանքը, և շարունակել է ծառահատումը»,- հավելել է Նաբիևը: Տեղի ոստիկանությունը հերքել է այն տեղեկությունը, որ իբր իրենք Հուսեյնովի վրա ճնշում են գործադրել:

Այսօր Հուսեյնովի կինը` Հակիմա Հուսեյնովան, պատմել է ռադիոկայանին, որ ոստիակնությունն իրենց տուն էր գալիս գրեթե ամեն օր սեպտեմբերից սկսած և պարբերաբար տուգանք էր պահանջում:

«Դեկտմբերի 28-ին 5 կամ 6 հարբած ոստիկաններ եկան մեր տուն»,- ասել է Հակիման:

«Նրանք սկսեցին ծեծել ամուսնուս մեր տղաների աչքի առաջ և դուրս տարան  ներքնաշորով: Ամուսինս ոստիկանությունում մնաց մոտ 2 օր, որից հետո վաճառեց մեր միակ կովը և վճարեց տուգանքի կեսը»:

Նա նաև պատմեց, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջնաժամկետ էին տվել Հուսեյնովին մինչև հունվարի 25-ը` սպառնալով հակառակ դեպքում դատարանի առջև կանգնեցնել, և թողնել նրան բանտում մեռնելու:

Գյուղի նախկին պատգամավոր Յեգանա Ամիրասլանովան մտահոգված է Հուսեյնովի գործով: Նա նշում է, որ տեղի անտառների պաշտպանության պատասխանատուներն իրենք են զբաղվում անտառահատմամբ և փայտի վաճառքով: Նա շատ վտանգավոր է համարում այս հանգամանքը, քանի որ այս տարածաշրջանը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերը բաժանող սահմանի մոտ:

«Հայերը շատ ավելի հեշտությամբ կարող են գրավել գյուղը, եթե ծառերը հատվեն»,- պարզաբանել է Ամիրասլանովան:

Tekali Taxi