Գլխավոր / Հայաստան / «Դոմոդեդովոյի» ահաբեկչության զոհերի մի մասը բացակայում է պաշտոնական ցուցակներում

«Դոմոդեդովոյի» ահաբեկչության զոհերի մի մասը բացակայում է պաշտոնական ցուցակներում

«Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացածների և վիրավորների պաշտոնական ցուցակներում մինչև այժմ բացակայում են ահաբեկչության օրը կորած մի շարք մարդկանց անուններ:

Կորածների հարազատները փնտրում են նրանց հիվանդանոցներում և դատաբժշկական փորձաքննության դիահերձարանում, որտեղ գտնվում են զոհերի մարմինները: Երեքշաբթի օրը սկսվել է զոհերի ճանաչման գործընթացը:

Վերջին տվյալների համաձայն` Մոսկվայի և մերձմոսկովյան շրջանի հիվանդանոցներում մոտ 117 վիրավորներ կան, հաղորդում է Newsru.com-ը:

Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 35 մարդ: Պայթյունի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական Օրենսգրքի 4 հոդվածներով, այդ թվում` «ահաբեկչություն» հոդվածով:

Tekali Taxi