Գլխավոր / Հայաստան / Զանգվածային բախումների ժամանակ Եգիպտոսի «թագաժառանգը» փախել է Լոնդոն

Զանգվածային բախումների ժամանակ Եգիպտոսի «թագաժառանգը» փախել է Լոնդոն

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի որդին ու երկրի «թագաժառանագը»` Ջամալ Մուբարաքը, երկրում տեղի ունեցած բախումների պատճառով փախուստի է դիմել: Ինչպես հաղորդում է Akhbar al-Arab կայքը, Մուբարաք-կրտսերն իր ընտանիքի հետ միասին փախել են Լոնդոն:

Կայքի տվյալների համաձայն` Մուբարաքի անձնական ինքնաթիռը` նրա «ընտանիքի և 97 ճամպրուկների հետ միասին», թռիչք է իրականացրել դեպի Լոնդոն հունվարի 25-ի երեկոյան:

Հիշեցնենք, որ Կահիրեում զանգվածայաին ցույցերին մասնակցում էր ավելի քան 30 հազար մարդ, Ալեքսանդրիայում ցուցարարների թիվը հասնում էր 20 հազարի:

Tekali Taxi