Գլխավոր / Հայաստան / Կարմիր Խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում հանդիպել են հայ ռազմագերիների հետ

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում հանդիպել են հայ ռազմագերիների հետ

Հունվարի 25-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները  հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:

Նա նշել է, որ այդ հանդիպումները մարդասիրական բնույթ են կրում.

«Հանդիպում ենք, զրուցում, քննարկում ենք նրանց հետ իրենց կենսապայմանները, ֆիզիկական և հոգեբանական վիճակը, բայց քանի որ կան աշխատանքային գաղտնապահության սկզբունքներ, այդ մասին հրապարակել չենք կարող»,- ասել է Աստաբացյանը:

Tekali Taxi