Գլխավոր / Հայաստան / «Դոմոդեդովոյի» ահաբեկիչը կովկասցի չէ. ֆոտոպատկեր

«Դոմոդեդովոյի» ահաբեկիչը կովկասցի չէ. ֆոտոպատկեր

Հունվարի 24-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթուցիկը գործի դրած մահապարտ-ահաբեկչի անձը դեռևս հաստատված չէ, սակայն ԶԼՄ-ները կտրված գլխի լուսանկարների հիման վրա փորձում են պարզել նրա էթնիկ պատկանելությունը: «Комсомольская правда» պարբերականը խնդրել է մի նկարչի պատկերել ահաբեկչին այդ լուսանկարի հիման վրա: Պարբերականը հրապարակել է D3 Media GROUP դիզայներական ընկերության կողմից արված ֆոտոպատկերը:

Մարդաբանության ինստիտուտին չի հաջողվել վերականգնել ահաբեկչի նախնական կերպարը լուսանկարի միջոցով դրա անհաջող որակի պատճառով: Այդուհանդերձ, փորձագետներն այն եզրակացության են եկել, որ մահապարտը կովկասցի չէ, այլ պատկանում է միջերկրածովյան ռասային` հարավային եվրոպոիդին: Այս խմբին են պատկանում ֆրանսիացիները, իտալացիները, արաբները և մի շարք միջերկրածովյան ազգեր: Նրանց բնորոշ է բավական նեղ դեմքը, գանգուր մազերը, տափակ և ուղիղ ճակատը, բարձր վերին շրթունքը: Ահաբեկիչը մոտ 30-40 տարեկան է:

Իրավապահ մարմինները կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մամուլում հրապարակված տեղեկությունների շնորհիվ կարողացել են ճանաչել մահապարտին, տեղեկություններ հաղորդել հետաքննչական վարչությանը:

Tekali Taxi