Գլխավոր / Հայաստան / Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից. Յագլանդ

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից. Յագլանդ

Հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տիրող իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, ով մտադիր է մոտ ապագայում այցելել Ադրբեջան. հաղորդում է ANS Press-ը:
Եվրոպացի դիվանագետն իր կարծիքը հիմնավորել է շփման գծում միջադեպերի հաճախականության և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճով:

«Վերջին ժամանակաշրջանում շփման գծում հաճախակի դարձած միջադեպերը` մահվան ելքով, կարող են հանգեցնել վատագույն հետևանքների: Քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, տարածաշրջանում կպահպանվի պատերազմի վերսկսման վտանգը: Ադրբեջանն ու Հայաստանը, անդամագրվելով ԵԽ-ին, հակամարտությունը խաղաղ կերպով կարգավորելու պատասխանատվություն ստանձնեցին: Հուսով եմ, որ իրավիճակը այդչափ չի սրվի»,- ասել է Յագլանդը:

Նա նշել է, որ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում և չի մտնում Եվրախորհրդի լիազորությունների մեջ: «Սակայն, եթե մենք ի վիճակի լինենք մեր լուման ներդնել ՄԽ-ի գործընթացում, մենք դա հաճույքով կանենք:

Խաղաղության հաստատման և կայունության վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության համար պետք է նաև հաստատվի օրենքի գերակայությունը: Սա անչափ կարևոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, այլ նաև բոլոր «սառեցված» հակամարտությունների»,- նշել է  Յագլանդը:
Tekali Taxi