Գլխավոր / Հայաստան / Նախագահականում ընդունել են բացօթյա առևտրով զբաղվողներից չորսին

Նախագահականում ընդունել են բացօթյա առևտրով զբաղվողներից չորսին

Բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մարդիկ, ում այսօր թույլ չտվեցին ակցիա կազմակերպել Քաղաքապետարանի շենքի մոտ, հասել են ՀՀ նախագահի նստավայր:

Ոստիկանության ներկայացուցիչները հավաքվածներին հորդորել են անցնել հակառակ մայթ, սակայն բողոքավորները պնդեցին, որ տեղից չեն շարժվելու:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, դրանից հետո մոտ 15 բողոքավորներ մտել են նախագահական նստավայրի ընդունարան, որտեղ աշխատակիցներից մեկն առաջարկել է նրանցից չորսին ներս անցնել` խոստանալով, որ իրենց կընդունեն:

Բողոքի ակցիայի մյուս մասնակիցներն այս պահին սպասում են հանդիպման արդյունքներին:

Նշենք, որ հանդիպմանը բարձրացան Երևանի տարբեր շրջաններում բացօթյա առևտուր իրականացնող մարդիկ:

Tekali Taxi