Home / Հայաստան / «Ժամանակ». ՀՀԿ-ականի խանութում ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում

«Ժամանակ». ՀՀԿ-ականի խանութում ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում

«Գործարար կանանց ասոցիացիա»-ի նախագահ, ԱԺ հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին պատկանող խանութներում առհասարակ կտրոններ չեն տրամադրում, տեղեկացնում է օրաթերթը:

Օրինակ, Դավիթաշեն վարչական շրջանի «Հեղնար» սուպերմարկետում, որը բոլորին հայտնի է որպես Հերմինե Նաղդալյանի սուպերմարկետ, ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում: Շատ հետաքրքիր է` վարչապետ Տիգրան Սարգսյանն այս մասին չգիտի՞, որ ջենթլմենությունը մի կողմ դնելով` մի քանի նկատողություն էլ Հերմինե Նաղդալյանին անի: Ինչևէ, հանգամանքների բերումով, այսօր մանր ու միջին բիզնեսմենները բիզնեսն են շալակած տանում և շատ հաճախ տեղ չեն հասնում, իսկ Հերմինե Նաղդալյանը բիզնեսի շալակն է ելել և իրեն բարձունքում իսկի վատ չի զգում:

Tekali Taxi