Home / Հայաստան / Այսօր երեկոյան Հայաստանում տեղումներ կսկսվեն

Այսօր երեկոյան Հայաստանում տեղումներ կսկսվեն

Այսօր երեկոյից Հայաստանի ողջ տարածքում կսկսվեն տեղումներ, որոնք կտևեն հինգ օր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայպետհիդրոմետի օպերատիվ օդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Հովտային շրջաններում տեղումները ցերեկը կլինեն անձրևի տեսքով, իսկ գիշերը` թաց ձյան տեսքով: Լեռնային շրջաններում` հիմնականում ձյան տեսքով», – տեղեկացրել է օդերևութաբանը:

Նա հայտնել է, որ կգրանցվի նաև ջերմաստիճանի նվազում: Հովտային շրջաններում ցերեկը կլինի 0-ից -1 աստիճան, գիշերը` -2-ից -4:

Հունվարի 30-31-ից թեղումների ինտենսիվությունը կուժեղանա և արդեն փետրվարի 1-ին կտեղա ձյուն: Պետրոսյանը նշել է, որ ձյան ծածկույթը կգրանցվի ողջ Հանրապետության տարածքում:

Փետրվարին կգրանցվեն նորմայից բարձր տեղումներ, իսկ հունվարի համեմատ ջերմաստիճանը կլինի միջինը 1 աստիճանով ցածր: Ցածր ջերմաստիճանը հիմնականում կգրանցվի առաջին տասնօրյակում:

Պետրոսյանի խոսքով` Երևանում փետրվարի 1-ին կգրանցվի 2-ից 4 աստիճան զրոյից ցածր, իսկ ցերեկը կլինի 0-ին մոտ:

Tekali Taxi