Home / Հայաստան / Շուտով ուտելիքը հնարավոր կլինի շնչել, վստահեցնում են գիտնականները

Շուտով ուտելիքը հնարավոր կլինի շնչել, վստահեցնում են գիտնականները

Գիտնականները սնվելու ֆուտուրիստական միջոց են ստեղծել: Շատ շուտով մենք կշնչենք կերակուրը, ասում են մասնագետները:

Le Whaf անունը կրող նոր սարքը իրենից ներկայացնում է փոքր ակվարիում հիշեցնող գավաթ: Գավաթի ներսում մշակվում է սննդարար ծուխ: Այն հնարավոր է լցնել բաժակի մեջ և ներս ընդունել հատուկ խողովակների միջոցով: Համային զգացողությունները միաժամանակ պակաս վառ չեն, քան սովորական միջոցով սնվելիս, սակայն կալորիականությունը նվազագույն մակարդակի վրա է:

Դեռևս Le Whaf սարքից երկու օրինակ գոյություն ունի: Սակայն փորձագետները վստահ են, որ «վաֆինգը» (whafing) շուտով մեծ տարածում կգտնի աշխարհում և կդառնա պահանջված միջոց նախաճաշելու, ճաշելու և ընթրելու համար: Սննդարար ծուխը վաճառքի կհանվի Ֆրանսիայում և կարժենա մոտ 85 ֆունտ ստերլինգ (135 դոլար):

Le Whaf-ի ներսում հազարավոր պյեզոէլեկտրական բյուրեղներ կան: Սարքը միացնելուց հետո բյուրեղները սկսում են թրթռալ, առաջացնում են ուլտրաձայնային ալիքներ, որոնք էլ, իրենց հերթին, ազդում են հեղուկի վրա` այն վերածելով գոլորշու: Թեև սովորական մարդկանց պետք չի լինի իմանալ այս բոլոր մանրամասները:

Անհրաժեշտ է միայն գնել սարքը և հատուկ փաթեթներ, որոնք կպարունակեն այս կամ այն ուտելիքի հումքը: Գոլորշու հնարավոր է վերածել նաև խմիչքները: Պետք է ընդամենը լցնել խմիչքը սարքի մեջ և միացնել այն:

Tekali Taxi