Home / Հայաստան / Սահակաշվիլին կարող է հունից հանել Մոսկվային իր հայտարարություններով

Սահակաշվիլին կարող է հունից հանել Մոսկվային իր հայտարարություններով

Նախօրեին բրիտանական The Independent պարբերականին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի վարած սխալ քաղաքականության դիմաց «վճարվող գինն է»:

Ըստ Սահակաշվիլիի` Հյուսիսային Կովկասը «գետո» է, որտեղ բնակչությունը մշտապես ճնշումների է ենթարկվում: Բայց պետք է միշտ հիշել, որ գոյություն ունի նաև «բումերանգի սկզբունքը», արդյունքում` նման ողբերգություն Մոսկվայում:

Միևնույն ժամանակ, Սահակաշվիլին նշել է, որ ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի, և իր ցավակցությունն է հայտնել` մարդկանց մահվան կապակցությամբ:

Ինչպես գրում է բրիտանական պարբերականը, Սահակաշվիլիի կողմից նման արտահայտությունը զարմանք չի առաջացնում: Առաջին անգամ չէ, որ ռուսական ու վրացական իշխանությունները միմյանց հասցեին քննդատություններ են հնչեցնում` 2008 թվականի պատերազմից ի վեր: Սակայն նման հայտարարություննրը կարող են խիստ ցավոտ դառնալ և զայրացնել Մոսկվային, նշում է պարբերականը:

Tekali Taxi