Home / Հայաստան / Հայկական բանակը 19 տարեկան է. Իրական պատմություններ – 3

Հայկական բանակը 19 տարեկան է. Իրական պատմություններ – 3

Ինչ-որ մանր վեճ էր ծագել այն դասակի երկու զինվորների միջև, որի հրամանատարն էր իմ ընկեր, ով կոչումով ավագ էր:

Միջադեպի մասին իմացել էր գնդի հրամանատարը, և անհայտ պատճառներով 12 զինծառայողի, այդ թվում նաև ավագին, 10 օրով նստացրել էին կուբախտ, որը 6 մարդու համար էր նախատեսված: Կամեռի բանալիները գնդի իրավաբանի մոտ էր, ով կապիտան էր:

Կուբախտում հատուկ ռեժիմի հետ ծանոթացնելու կարիք չկա: Միայն մի բան ասեմ. կերակրում էին օրը մի անգամ, իսկ կուբախտչիների համար որպես զուգարան էր ծառայում վեդրոն, որը լցվելու պես փոխում էին` իրավաբանի հսկողության տակ:

Բայց մի գեղեցիկ օր իրավաբանը ինչ-որ գործով երեք օրով գնաց Ստեփանակերտ և մոռացավ հերթապահի մոտ թողնել կուբախտի բանալին: Ես դրա մասին իմացա նրանից հետո, երբ բոլորը դուրս եկան կուբախտից:

Նրանք, ովքեր հերթապահում էին դռան մոտ, հացի խմոր էին փորձում փոխանցել դռան կողպեքի միջով, որ զինվորները գոնե ինչ-որ բանով սնվեն: Բացի դրանից, վեդրոն լցվել էր ու խցում ահավոր հոտ էր տարածվել, բայց ամեաահավորն այն էր, որ բնական կարիքները հոգալու տեղ չկար: Իսկ զինվորների մոտ ընդունված է դիմանալ, թեկուզ կյանքի գնով: Էնպես որ, շատերը տակներն էին անում:

Հերթապահը` երիտասարդ լեյտենանտ, մի քանի անգամ զանգել է իրավաբանին, որ վերջինս գա և դուռը բացի, բայց կապիտանը չգիտես ինչու հրաժարվում էր վերադառնալ (Ստեփանակերտից մինչև գունդ 30 րոպեյվա ճանապարհ էր):

Երկու օրից իրավաբանը եկավ ու նկատողություն արեց լեյտենանտին նրա համար, որ վերջինս նման մանր հարցերի համար իրեն շեղում էր խնջույքից:

Tekali Taxi