Գլխավոր / Հայաստան / Իրանում կախաղան են հանել նիդերլանդուհու

Իրանում կախաղան են հանել նիդերլանդուհու

Այսօր Իրանում կախաղան են բարձրացրել Նիդերլանդների և Իրանի քաղաքացիություն ունեցող կնոջ, հաղորդում է AFP գործակալությունը:

Զահրա Բահրամին ծնվել է Իրանում, սակայն մեծացել է Հոլանդիայում:

Նա կախաղանի միջոցով մահապատժի էր դատապարտվել թմրանյութեր իրացնելու համար: Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, կինը ձերբակալվել էր 2009 թվականին: Նրա մոտ հայտնաբերվել էր մեկ կգ թմրանյութ:

Այլ լրատվամիջոցների տվյալներով` ոստիկանությունը բերման է ենթարկել 40-ամյա Բահրամիին հակակառավարական ցույցերի ժամանակ: Վերջինս այդ ժամանակահատվածում հյուրընկալվում էր իր իրանցի բարեկամների մոտ:

Իրանի իշխանությունները թույլ չէին տալիս հոլանդական դիվանագետներին տեսակցել Բահրամիին, երբ վերջինս կալանքի տակ էր գտնվում: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ դատական գործի նկատմամբ եվրոպացիների հետաքրքրությունը երկրի ներքին կյանքին խառնվելու և դատական համակարգը ճնշելու միտում ունի: