Home / Հայաստան / ԴԱՀԿ ծառայության պետը ծեծել է նախկին աշխատակցին

ԴԱՀԿ ծառայության պետը ծեծել է նախկին աշխատակցին

ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը ընդամենը օրեր առաջ կրկին ծեծի է ենթակել իր ենթականերից մեկին, գրում է «Առավոտը»:

Ըստ թերթի աղբյուրների` այս անգամ նա իր մոտ է կանչել ԴԱՀԿ-ի ընդհանուր բաժնի արդեն նախկին՝ կաշառք ստանալու գործի շրջանակներում աշխատանքից հեռացված պետ Ստեփան Սամվելյանին։Վերջինս, կարծելով թե գլխավոր հարկադիր կատարողը փոշմանել է և իրեն նոր աշխատանքի առաջարկ է ուզում անել, ներկայացել է նախկին շեֆին և ընկել նրա «դռբի» տակ։

Պողոսյանը, որը, ըստ նշված աղբյուրի, ոչ սթափ վիճակում է եղել, այնքան է ծեծել Սամվելյանին, որ հետո նրան շտապ օգնություն է  ցուցաբերվել:

Tekali Taxi