Գլխավոր / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ — Եգիպտոսի հեղափոխությունը լուսանկարներով

ՖՈՏՈՇԱՐՔ — Եգիպտոսի հեղափոխությունը լուսանկարներով

Վերջին շաբաթվա ընթացքում ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է Եգիպտոսը, որտեղ շարունակվում են արյունոտ բախումները հակակառավարական ուժերի և երկրի նախագահ Հոսնի Մուբարակին սատարող ոստիկանների և զորքերի միջև:

Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ` զոհերի քանակը գերազանցել է 50-ը, կան հազարից ավելի վիրավորներ: Մուբարակը հրաման է արձակել ցրել կառավարությունը, սակայն ցուցարարները պահանջում են հենց նախագահի հրաժարականը: Այսօր առավոտվանից նրանք կրկին հավաքվել են Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում: Ցուցարարների և զորքերի միջև բախումները շարունակվում են:

Ձեր ուշադրությունն ենք ներկայացնում Reuters, AFP, EPA, Getty Images գործակալությունների եգիպտական լուսանկարները: