Home / Հայաստան / Հայաստանի մարզերում փորձում են ազատել փակ և դժվար անցանելի ճանապարհները

Հայաստանի մարզերում փորձում են ազատել փակ և դժվար անցանելի ճանապարհները

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է հայաստանյան այն ճանապարհները, որոնք փակ փետրվարի 2-ի, ժամը 13:00-ի դրությամբ:

Համաձայն նախարարության տվյալների, Արարատի մարզում փակ է Ուրցալանջի, իսկ Շիրակի մարզում Եղնաջուրի, Անիպեմզայի, Գոգահովիտի, Թորոսի, Կաքավասարի, Սարիարի, Արփենիի, Սարագյուղի, Հարթաշենի, Մուսաելյանի, Ծաղկունքի, Սիզավերի, Պաղակնի, Արդենիսի, Աղվորիկի, Ղազանչի, Մեծ Սեպասար-Փոքր Սեպասարի, Բաշգյուղի ճանապարհները:

Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կան նաև դժվար նանցանելի ճանապարհներ:

Այս պահին Վայոց Ձորի մարզում աշխատում է 43 միավոր տեխնիկա, Սյունիքի մարզում` 35, Շիրակի մարզում` 28, Գեղարքունիքի մարզում` 11, Կոտայքի մարզում` 9, Լոռվա մարզում` 6, Տավուշի և Արարատի մարզերում` 4, Արագածոտնի մարզում` 3:

ԱԻ նախարարությունը նշում է, որ Արմավիրի մարզում փակ և անանցանելի ճանապարհներ չկան:

Tekali Taxi