Home / Հայաստան / Մեր փողերը գնում են Թուրքիայում ապրող քեռի Ասլանի գրպանը. Սահակաշվիլի

Մեր փողերը գնում են Թուրքիայում ապրող քեռի Ասլանի գրպանը. Սահակաշվիլի

«Վրաստան ժամանած զբոսաշրջիկներին Թուրքիան է կերակրում»,- փետրվարի 1-ին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Սա նշանակում է, որ մեզ համար գները կաճեն, և այն փողերը, որ մենք կարող էինք ինքներս մեզ վրա ծախսել, գնում են Ռիզայում ապրող քեռի Հուսեյնի կամ Ստամբուլի մոտերքում բնակվող մեր բարեկամ քեռի Ասլանի գրպանը: Թուրքիան մեր հարևան և սիրելի երկիրն է, և մենք պետք է հարթենք մեր հարաբերություններն այդ երկրի հետ այնպես, ինչպես դա արեց թուրքական կողմը»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Նրա խոսքով` Վրաստանն այնքան ժամանակ է վնասներ կրելու, քանի դեռ չի ստեղծել սեփական արտադրանքը: «Այսպես մենք կկրճատենք այն խնդիրները, որոնք կապված են ապրանքների միջազգային գների բարձրացման հետ: Մենք նախատեսում ենք կրկնապատկել գյուղատնտսեկան ապրանքների արտադրությունը: Մեզ համար հեռանկարային են նաև կրթության բնագավառի ներդրումները: Ես գիտեմ, թե որքան խնդիրներ ունի մեր ազգաբնակչությունը, սակայն պետք չէ մոռանալ, որ Վրաստան ավելի շատ վերադառնում են, քան լքում: Երիտասարդությունն այլևս չի հեռանում երկրից. և դա է էականը»,- Սահակաշվիլիի խոսքերն է փոխանցում Georgia Online-ը:

Tekali Taxi