Ղարաբաղը կդառնա ԱՄՆ դեսպանի գերակա խնդիրը, խոստովանել է Բրայզան
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման խնդիրը առաջնահերթ է Բաքվում ԱՄՆ դեսպանի համար: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնած Մեթյու Բրայզան Ամերիկա-ադրբեջանական առևտրի պալատի կողմից իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ, հաղորդոււմ է «Թրենդ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու փաստը դժգոհություն էր առաջացրել ամերիկահայերի շրջանում, ովքեր մեղադրել էին դիվանագետին ղարաբաղյան հակամարտության և Հայոց Ցեղասպանության հարցում կողմնակալ դիրքորոշման, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերի մեջ: