Home / Հայաստան / Արմեն Հարությունյանը բարձր աշխատավարձ կստանա նոր պաշտոնում

Արմեն Հարությունյանը բարձր աշխատավարձ կստանա նոր պաշտոնում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնապես հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի` ես հրաժարականի մասին դիմում եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողով` տեղեկացնելով, որ ստանձնել եմ Կենտրոնական Ասիայում Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը», – ասել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում մամուլում բազմիցս հրապարակվել է այս տեղեկությունը, իսկ Արմեն Հարությունյանը պարզապես պաշտոնապես հաստատեց իր հեռանալու մասին լուրը:

Ինչպես հաղորդում են Epress.am-ի աղբյուրները Բիշկեկից, նոր պաշտոնում Արմեն Հարությունյանի աշխատավարձը կազմելու է ամսական մոտ 15,000 դոլար:

Tekali Taxi