Home / Հայաստան / Արաբական «հուրրիա» Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան առջև. ակցիան կայացավ

Արաբական «հուրրիա» Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան առջև. ակցիան կայացավ

Այսօր մի քանի տասնյակ հայաստանցիներ բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան մոտ` ի զորակցություն Եգիպտոսում հակակառավարական ցույցերի մասնակիցների:

Ակցիայի նախաձեռնողները նշում էին, որ մտահոգված են Եգիպտոսում ստեղծված իրավիճակով:

«Հավաքվել ենք այստեղ մեր զորակցությունը հայտնելու Եգիպտոսի ժողովրդին բռնապետության դեմ պայքարում ցուցաբերած վճռականության համար, ինչպես նաև մեր ցավակցությունն ենք հայտնում եգիպտացիներին ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար մղվող պայքարում ունեցած զոհերի և վիրավորների կապակցությամբ», – լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի նախաձեռնող Արթուր Մինասյանը:

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Ազատ, անկախ Եգիպտոս», «Հուրրիա», ինչը արաբերենից թարգմանաբար նշանակում է «ազատություն»: Մարդիկ իրենց հետ պաստառներ էին բերել, որոնց վրա արաբերեն գրված էր «Մուբարաք, հեռացիր»: Կային նաև անգլերեն լեզվով պաստառներ` «No one is free, while others are oppressed» (Ոչ ոք ազատ չէ, մինչ մյուսները ճնշված են) և «Struggle, struggle till the end» (Պայքար, պայքար մինչև վերջ):

Epress.am-ի հետ զրույցում Արթուր Մինասյանն ասել է, որ այն սոցիալական վիճակը, որ առկա է Հայաստանում, ըստ էության, շատ մոտ է Եգիպտոսի սոցիալական վիճակին:

«Չի բացառվում իրադարձությունների այնպիսի զարգացում, որը հեղափոխական ալիքը կբերի նաև Հայաստան», – նշել է նա:

Tekali Taxi