Home / Հայաստան / Հայաստանում գործելու են ահազանգման 911 և 112 հեռախոսահամարները

Հայաստանում գործելու են ահազանգման 911 և 112 հեռախոսահամարները

Հայաստանում արդեն այս տարի, հնարավոր է, ներմուծվելու են 911` ամերիկյան և 112` եվրոպական ահազանգման հեռախոսահամարները, որոնց սպասարկման որակը բարձր է լինելու մյուս գործող համարներից` 1-01, 1-02, 1-03, 1-04: Այս մասին այսօր լրագրորղների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

«Հին ծառայությունները մնալու են, բայց մենք պետք է այնպես անենք, որ մարդիկ, երբ զանգահարեն 911, կարողնանք ավելի լավ ծառայություն մատուցել: Եվ այդ մյուս ծառայությունները, եթե զգան, որ իրենք արդեն ավելորդ են, էլ չեն լինի: Բայց մենք չենք ասում` այս մեկը լինելու է, մյուսը` չէ», – ասել է Երիցյանը:

Նա 2010թ. կարևորագույն լուծված խնդիր է համարել և 2011թ. գերակա խնդիրների շարքին է դասել աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումը:

Ըստ Երիցյանի` աշխարհում 168 երկիր, այդ թվում` Հայաստանը, ստորագրել է համապատասխան գործողությունների ծրագիրը:

«168-ից ազգային պլատֆորմ ունեն 50-ը, իսկ տարածաշրջանում, ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք առաջինն ենք»,- նշել է Արմեն Երիցյանը:

Նա ասել է նաև որ 2010 թվականին Երևանը համալրվել է «Սուզուկի» մակնիշի 28 հրշեջ մեքենաներով: Ճապոնացի գործընկերների հետ ընթանում են քննարկումներ Հայաստանի մարզերը ևս զինել այդ մեքենաներով:

«Մենք կարող ենք ասել, որ այս քայլով Երևանը մի քայլ առաջ գնաց», – փաստել է նախարարը:

Tekali Taxi