Home / Հայաստան / Ղարաբաղն ու Մերձավոր Արևելքը. «Բանակցություններն ու այլ բլա-բլա-բլաները»

Ղարաբաղն ու Մերձավոր Արևելքը. «Բանակցություններն ու այլ բլա-բլա-բլաները»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկարատև և բավական անիմաստ գործընթացը նման է Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման հարցին: Ադրբեջանական «Զերկալո» պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի քաղաքական լուրերի գործակալության գլխավոր խմբագիր Կոնստանտին Կրիլովը.

«Իրավիճակը գրեթե նույնն է` կա երկու կողմ, որոնց` միմյանց նկատմամբ ունեցած պահանջներն անհաշտելի են, և գոյություն ունի երրորդ կողմը, որը հակամարտությունից դուրս գտնվող գոտում է և որն ավանդաբար աջակցում է մի կողմին, սակայն բացարձակապես մտադիր չէ հարաբերությունները փչացնել մյուս կողմի հետ, որի հետ նա իր տնտեսական կապերն ունի:

Մերձավոր Արևելքի խնդիրների դեպքում  երրորդ կողմը ԱՄՆ-ն է, հայ-ադրբեջանական խնդրի դեպքում` Ռուսաստանը: Երկու դեպքում էլ երրորդ գործընկերն առաջարկում է ձևավորված ստատուս-քվոյի համամետաբար խաղաղ պահպանումը:

«Նրանք բռնագրավել են ձեր տարածքների որոշ հատվածը, դուք դա չեք ընդունում, դե եկեք սառեցնենք այս իրավիճակը»: Իրավիճակն էլ սովորաբար սառեցվում է պարբերաբար տեղի ունեցող «բանակցությունների» և այլ «բլա-բլա-բլա»-ների համատեքստում:

Tekali Taxi