Home / Հայաստան / Մահացել է լեգենդար երաժիշտ Գարի Մուրը

Մահացել է լեգենդար երաժիշտ Գարի Մուրը

Լեգենդար կիթառահար և ռոք-երաժիշտ Գարի Մուրը, որին համարում էին «բլյուզի սպիտակ հրաշագործ», մահացել է կիրակի` փետրվարի 6-ին, 58 տարեկան հասակում, հաղորդում է Sky news-ը:
Երգչին մահացած են գտել իսպանական Կոստա-դել-Սոլ հանգստավայրի հյուրանոցային համարում: Ըստ հաղորդվող տեղեկությունների` Մուրը մահացել է սրտի նոպայի հետևանքով:

Գարի Մուրը ծնվել է 1952 թվականի ապրիլի 4-ին: 8 տարեկանում սկսել է նվագել ակուստիկ կիթառ, 14-ում` դասական կիթառ, չնայած նրան, որ ի ծնե ձախլիկ էր:

Գարի Մուրը նվագել է մի քանի ռոք-խմբերի կազմում, միաժամանակ ելույթ է ունեցել մենահամերգային ծրագրերով: Նա նվագել է Thin Lizzy խմբում, ինչպես նաև հանդես եկել Բի Բի Քինգի, Գրեգ Լեյքի, Ալբերտ Քոլինսի հետ համատեղ:
Մուրը թողարկել է ավելի քան 30 ձայնասկավառակ, վերջինը` 2008 թվականին:

Thin Lizzy խմբի թմբկահար Բրայան Դաունին Գարիի մահը «իսկական շոկ» է անվանել, իսկ նույն խմբի կիթառահար Սքոթ Գորհեմը նշել է. «Նա մեծ երաժիշտ էր և արտակարգ մարդ»:
Tekali Taxi