Home / Հայաստան / Ադրբեջանցի քաղաքական գործիչը կարող է թանկ վճարել հայերի հետ համագործակցելու համար

Ադրբեջանցի քաղաքական գործիչը կարող է թանկ վճարել հայերի հետ համագործակցելու համար

Եթե «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ օրինագիծը հաստատվի Միլի Մեջլիսի կողմից, «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Այս մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է Ամբողջական Միասնական ազգային ճակատ կուսակցության փոխնախագ Էլչին Միրզաբեյլին: Վերջինս էլ ներկայացրել է օրինագիծը:

Նրա խոսքով` փաստաթղթի 7-րդ հոդվածում նշվում է, որ «Կենտրոնական քաղաքական կառուցվածքները ներկայացնող անձանցից բացի, որոնց, Միլի Մեջլիսի որոշման համաձայն, համապատասխան լիազորություններ են տրված` խաղաղ բանակցություններ վարելու Ադրբեջանի օկուպացված տարածքների վերադարձման շուրջ, մնացած բոլոր` Ադրբեջանի քաղաքացի համարվող անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն ագրեսոր երկրի կառավարական և ոչ կառավարական կառուցվածքների, ինչպես նաև դատական և օրենսդիր մարմինների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև անհատ ձեռներեցների հետ համագործակցելու դեպքում»:

Միրզաբեյլիի խոսքով` օրենքը հետադարձ ուժ չունի, այսինքն` չի կարող կիրառվել նախկինում տեղի ունեցած նմանատիպ դեպքերի նկատմամբ:

«Սակայն, եթե այսօր էլ գոյություն ունեն Իսա Ղամբարի կողմից ստորագրված իրավաբանական համաձայնագրերի արդյունքները, և օրինագիծը շարունակում է ուժի մեջ մնալ, նոր օրինագիծը, անշուշտ, կկիրառվի նաև Իսա Ղամբարի և ընդհանուր առմամբ յուրաքանչյուր անհատի նկատմամբ», – ասել է Միրզաբեյլին:

Հիշեցնենք, որ «Մուսավաթը», ՀՀՇ-ն և Վրաստանի Հանրապետություն կուսակցությունները 2010թ. հոկտեմբերին ազատական կուսակցությունների կոնգրեսի շրջանակներում Պոտսդամում համատեղ հռչակագիր ստորագրեցին փոխադարձ համագործակցության վերաբերյալ, որով ստորագրող կողմերը պահանջում էին ազատ արձակել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և ամբողջ աշխարհի քաղբանտարկյալներին:

Tekali Taxi