Home / Հայաստան / Մուբարաքը կարգադրել է իշխանության խաղաղ փոխանցման ժամանակացույց պատրաստել

Մուբարաքը կարգադրել է իշխանության խաղաղ փոխանցման ժամանակացույց պատրաստել

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը կարգադրել է ստեղծել երկրում իշխանության խաղաղ փոխանցման ժամանակացույցը` հստակ ժամանակահատվածում: Այս մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը:

«Ճգնաժամից դուրս գալու համար և պայմանավորվածություններին համապատասխան` նախագահը կարգադրել է պատրաստել երկրում իշխանության խաղաղ փոխանցման «ճանապարհային քարտեզը»` հստակ ժամանակահատվածում», – ասել է Սուլեյմանը:

Բացի դրանից, Եգիպտոսի նախագահը կարգադրել է ստեղծել սահմանադրական հանձնաժողով, որը զբաղվելու է սահմանադրական բարեփոխումների նախապատրաստամբ:

Tekali Taxi