Home / Հայաստան / Արտակարգ պատահար Մաշտոցի պողոտայում. կա զոհ

Արտակարգ պատահար Մաշտոցի պողոտայում. կա զոհ

Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի հատման վայրում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Ընկել է վերամբարձ կռունկը, որի խցում այդ պահին եղել է կռունկավարը:

Այն պահին, երբ Epress.am-ի թղթակիցը հասել է դեպքի վայր, աշխատողին պատգարակով տեղափոխել են շտապ օգնության մեքենա: Ներկաների փոխանցմամբ` կռունկավարը մահացած է եղել: Նշենք, որ տվյալ վայրում շինարարության կապալառուն է «ՄԼԼ Ինդաստրիզ» ընկերությունն է, իսկ կառուցապատողն է «Ռենշին» ՍՊԸ-ն:

Tekali Taxi