Home / Հայաստան / Հայ համայնքը չի ցանկանում «ընկերուհու հետ ապրող» քահանա ունենալ

Հայ համայնքը չի ցանկանում «ընկերուհու հետ ապրող» քահանա ունենալ

Բուլղարիայի Վառնա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը, ով անցյալ տարվա ամռանը ծեծի էր ենթարկվել գիշերային ակումբում, «գերազանց առողջության մեջ է»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ երեկ մեզ հետ զրույցում Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի մամուլի խոսնակ տեր Վահրամը նշել էր, որ տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրել է զրույցի, սակայն նա դեռ չի ներկայացել, քանի որ գտնվում է ապաքինման մեջ: Մինչ այդ Բուլղարիայի թեմական խորհուրդը նամակ էր ուղարկել Մայր Աթոռ, որում նշվում էր գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի մասին:

Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները գտնում են, որ «Մայր Աթոռի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը կամ տվյալ քահանան ուղղակի ստում է Վեհափառին»:

Բուլղարահայերի շրջանում նաև խոսակցություններ կան, որ ամուսնալուծվելուց հետո տեր Սարգիսը բնակվում է իր ընկերուհու հետ, և հայերը չեն ցանկանում, որպեսզի այդ քահանան իրենց քարոզի:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 31-ի գիշերը տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը հարձակման էր ենթարկվել  հայտնի Զլատի պյասցի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին նրա վրա մի քանի մարդ էր հարձակվել և հարվածներ հասցրել գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Տեղի հիվանդանոցներից մեկում նրան շտապ վիրահատել էին, երկար ժամանակ վտանգ կար, որ եկեղեցականը կարող էր կույր մնալ:
Ոստիկանության ներկայացուցչի հետ զրույցում քահանան ասել էր, որ ինքը Ռուսաստանից եկած ընկերոջ հետ էր այցելել ակումբ, որտեղ իրենք ընդամենը «2 հատ հիսուն վիսկի էին խմել»:

Բուլղարիայի հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ տեր Սարգիսը ներգրավված է նաև թմրանյութերի բիզնեսի մեջ:
Epress.am-ի հետ զրույցում տեր Վահրամը նշել էր, որ Էջմիածինն այս հարցում «հետևողականություն կցուցաբերի և քահանայի հետ զրույցից ու գործը քննելուց հետո որոշում կկայացնի»:
Tekali Taxi